Ստրասբուրգում իր աշխատանքն է սկսում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը14 ապրիլի 2008 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 14-18-ին Ստրասբուրգում տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը: ԵԽԽՎ նստաշրջանի պատվավոր հյուրերի թվում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Սլովակիայի նախագահ Իվան Գասպարովիչը, Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն եւ Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուշները: Օրակարգում ընդգրկվել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին հարցի արտահերթ քննարկման առաջարկը, ինչպես նաեւ կարծիքների փոխանակում Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի ընթացիկ հարցերի շուրջ: Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը հանդես կգա ավանդական զեկույցով Նախարարների կոմիտեի անունից, որը Եվրոպայի Խորհրդի գործադիր մարմինն է եւ կպատասխանի խորհրդարանականների հարցերին: Իր տարեկան զեկույցը կներկայացնի նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը: Ինչպես հաղորդում է ԵԽԽՎ մամլո քարտուղարը, Վեհաժողովի բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի հաշվետու զեկույցը Հայաստանում, Մոնակոյում, Ռուսաստանում, Սերբիայում եւ Չերնոգորիայում տեղի ունեցած ընտրությունների մասին կլսվի ապրիլի 14-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |