Փաշինյանը հանդիպել է վրացի և հայ գործարարներին![]() 31 մայիսի 2018 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է վրացի և հայ գործարարների հետ: Վարչապետը նախ աշխատանքային նախաճաշ է ունեցել վրացի խոշոր գործարարների, ապա աշխատանքային ճաշ՝ այդ երկրում գործունեություն ծավալող հայազգի գործարարների հետ: Վարչապետը վերջիններիս է ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել հարկային, մաքսային վարչարարության պարզեցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, և ընդհանուր առմամբ, բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլերին, որոնք գործադիրը նախատեսում է կյանքի կոչել առաջիկայում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-վրացական բիզնես կապերի շարունակական զարգացումը: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճով, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմամբ և պատրաստ է քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն մեր երկրում վրացական կապիտալի ներկայացվածության ընդլայնմանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան մեկնարկել է մայիսի 30-ին: Այցի շրջանակներում Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի պաշտոնատար այլ անձանց հետ: Նախատեսվում է նաև նրա այցը Ջավախք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |