Շարմազանով. 5 ուղղություն կա, որտեղ ՀՀԿ-ն հետքայլ չի անելու![]() 1 հունիսի 2018 - 10:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ ԳՄ մայիսի 31-ի նիստում քննարկվել են ներքաղաքական իրավիճակը, կուսակցության ռազմավարությունն ու մարտունակությունը, նաև գնահատականը կառավարության առաջիկա ծրագրի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ նիստն, ինչպես միշտ, վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, մասնակցել է նաև կուսակցության նախագահի առաջին տեղակալ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: «Մենք 5 քայլ ունենք, որոնցում հետքայլ չենք անելու` Արցախի հարց, Ցեղասպանության միջազգային ճանաչում, ԵՏՄ, բանակ ու անվտանգություն և ազգային արժեքներ: Մնացած հարցերում պատրաստ ենք քննարկումների բոլոր քաղաքական ուժերի հետ», - ասել է ՀՀԿ խոսնակը, հայտնում է Aysor.an-ը: Շարմազանովը նշել է, որ ՀՀԿ-ն ազգային-պահպանողական կուսկացության է, իր գաղափարախոսության համաձայն շարունակելու է ակտիվ աշխատել: Նրա խոսքով` ՀՀԿ-ն չի պատրաստվում արհեստականորեն վիժեցնել կառավարության ծրագիրը` ընդգծելով, որ ծրագիրը կընդունվի ԱԺ-ի կողմից: «Իսկ ՀՀԿ-ն էլ գոտկատեղից ներքև հարվածներ չի տալու», - ասել է նա: Կառավարության ծրագրի քննարկումն Ազգային ժողովում տեղի կունենա հունիսի 7-ին: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |