Վրաստանում պահանջում են վարչապետի հրաժարականը 1 հունիսի 2018 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում բողոքի ակցիաներ են սկսվել՝ պահանջում են վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականը: Նա անձամբ է գնացել խորհրդարանի շենքի դիմաց հավաքված ցուցարարների մոտ, սակայն վերջիններս պլաստիկ շշեր են նետել նրա ուղղությամբ՝ վանկարկելով «Հեռացիր»: Բողոքի ցույցերը սկսվեցին, երբ Թբիլիսիի քաղաքային դատարանը հրապարակեց 16-ամյա դեռահասների սպանության գործով դատավճիռները՝ մեղադրյալներից մեկն արդարացվեց, մյուսի մեղադրանքը կանխամտածված սպանությունից փոխվեց կանխամտածված սպանության փորձի, գրում է Lenta.ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել 2017-ի դեկտեմբերի 1-ին: Թիվ 51 դպրոցում վիճաբանություն էր առաջացել 9-րդ և 11-րդ դասարանների աշակերտների միջև, իսկ ավելի ուշ դանակահարություն էր տեղի ունեցել մեկ այլ դպրոցի անչափահասների մասնակցությամբ: Վերջիններս օգնության էին եկել 9-րդ դասարանի աշակերտներից մեկին: Դատավճիռը վրդովեցրել էր նաև դատախազներին: Դատավճիռը վրդովեցրեց դատախազին, մեղադրող կողմը հայտարարել է վերաքննիչ դատարան դիմելու մտադրության մասին: Գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հրաժարական է տվել: Սպանվածներից մեկի հայրը հայտարարել է, որ վարչապետը եկել էր ոչ թե իրեն ցավակցելու, այլ «մեկ անգամ էլ խաբելու»: Ավելի ուշ հատուկ ճեպազրույցում Կվիրիկաշվիլին հայտարարեց, որ նոր հետաքննությունը թափանցիկ կլինի և նա իր անձնական հսկողության տակ է առնելու այն: Մայիսի 12-ին Թբիլիսիում բողոքի ցույցեր էին ուժայինների գործողությունների դեմ, որոնք ստուգայցեր էին անցկացրել գիշերային ակումբներում՝ ձերբակալելով 8 թմրանյութ վաճառողի: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները Մարգարայի անցակետը կապիտալ նորոգվել է․ ՊԵԿ նախագահն ու ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել Ներկայացվել է անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը ԱԳ փոխնախարար․ Բաքվի հետ տարաձայնություններ դեռ կան, բայց Երևանը հուսով է՝ կհաջողվի հասնել միասնական տեքստի Կոստանյանն ասել է, որ պաշտոնական Երևանը պատրաստակամ է հարաբերությունները կարգավորել Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս Նա հավելել է, որ փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները |