Սերենա Ուիլյամս. Պատվավոր հայուհի եմ, մտադիր եմ Հայաստան այցելել![]() 1 հունիսի 2018 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ գործարար և բարերար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը՝ հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն իրեն պատվավոր հայուհի է անվանել և խոստացել է Հայաստան այցելել: Այդ մասին հայտնում է Ubitennis սպորտային ռեսուրսը Twitter-ի իր միկրոբլոգում: «Ամուսինս հայ է, վերջերս շատ բան եմ իմանում հայերի մասին, ես պատվավոր հայուհի եմ: Ինձ դուր է գալիս, որ նրանք այդքան հպարտ են: Ես մտադիր եմ այցելել Հայաստան, չգիտեմ այս տարի թե հաջորդ, դա ուրախ է լինելու»,-նշել է թենիսիստուհին: 36-ամյա Ուիլյամսն ու 34-ամյա Օհանյանը 2017-ի սեպտեմբերի 1-ին դուստր ունեցան, որին անվանեցին Ալեքսիս Օլիմպիա: Ուիլյամսը ռեկորդակիր է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի միանձնյա մրցույթներում հաղթանակների քանակով, նա 23 տիտղոս ունի: Բացի այդ նա 4 անգամ ոսկի է շահել Օլիմպիական խաղերում: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |