Առողջապահության նախարարությունը գրություններ է ուղարկելու ԱԱԾ 1 հունիսի 2018 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը գրություններ է ուղարկելու Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն նախարարությունում որոշ չարաշահումների հետ կապված: PanARMENIAN.Net ի հարցին, թե ինչ ընթացքում են գտնվում «Առողջ ապագա» ՍՊԸ-ին և «Գանձաղբյուր» ՍՊԸ-ին նախարարության կողմից առանձնակի խոշոր հատկացումների ուսումնասիրությունը նախարարի մամուլի քարտուղար Լիանա Եղիազարյանը պատասխանեց, որ այստեղ եղել են ֆինանսական չարաշահումներ, և կատարվում են ուսումնասիրություններ, սակայն իրավապահ մարմիններին դեռևս գրություններ չեն ուղարկվել: Նա հավելեց նաև, որ ուսումնասիրությունների ավարտից անմիջապես հետո արդյունքերը հայտնի կդառնան հանրությանը: Ավելի վաղ, ՀՀ նորանշանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ոլորտի ռազմավարական ծրագրերը «տապալած և չարաշահումներ իրականացրած անձանց անուններ է տալու» և կոնկրետ դեպքերով գրություններ է ուղարկելու ԱԱԾ: Նա հրապարակել էր նաև նախարարության՝ նախկինում արված հատկացումների ցանկը, համաձայն որի, 143 մլն դրամ է հատկացվել մասնավոր՝ «Գանձաղբյուր» և 273 մլն դրամ՝ «Առողջ ապագա» ընկերություններին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |