ՀՀ մասին գովազդային հոլովակները՝ Մոսկվայում «Տաշիր գրուպի» շենքերի հսկայական էկրաններին

ՀՀ մասին գովազդային հոլովակները՝ Մոսկվայում «Տաշիր գրուպի» շենքերի հսկայական էկրաններին

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը պատրաստել է Հայաստանի մասին գովազդային տեսահոլովակներ:

Տեսահոլովակները «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ արդեն ցուցադրվում են Մոսկվայի և հարակից շրջանների «Տաշիր գրուպին» պատկանող առևտրի կենտրոնների ֆասադային հսկայական էկրաններին։ Այդ մասին ասվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի ֆեյսբուքյան էջում:

Գովազդային հոլովակները շուտով կցուցադրվեն նաև կինոթատրոններում՝ գեղարվեստական ֆիլմի ցուցադրումից առաջ։

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի համար առաջնային զբոսաշրջային շուկաներից է և այստեղ մարքեթինգային միջոցառումները շարունակական բնույթ են կրում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---