Զիդանը հեռանում է «Ռեալից» Ռոնալդուի պատճառով![]() 1 հունիսի 2018 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է հեռանալ իսպանական ակումբից հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագրի երկարացման հետ կապված խնդիրների պատճառով: Զիդանին մտահոգում է Ռոնալդուի և հարձակվող Գարեթ Բեյլի ապագայի հետ կապված անորոշությունը, գրում է Lenta.ru-ն AS-ի վրա հղումով: Մարզիչը նաև տարաձայնություններ ունի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ տրանսֆերային քաղաքականության հարցում, գրում է պարբերականը: Պերեսը մտադիր էր ձեռք բերել «Ատլետիկի» դարպասապահ Քեպ Արիսաբալագին, մինչդեռ Զիդանը հայտարարել է, որ աջակցում է գործող դարպասապահ Քեյլոր Նավասին: Բացի այդ, «Ռեալի» նախագահը հակադրվել է Զիդանին՝ պնդելով, որ հարկավոր է գնել Ռոբերտ Լևանդովսկուն և Նեյմարին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Զիդանը հեռանում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից: «Ես որոշում եմ կայացրել, որ չեմ շարունակելու աշխատանքս այդ պաշտոնում հաջորդ խաղաշրջանում: Անհրաժեշտ է, որ թիմը հետագայում ևս հաղթի, իսկ դրա համար փոփոխություններ են հարկավոր»,-ասել է Զիդանը: Զիդանը զբաղեցնում էր «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը վերջին 2,5 տարին: Այդ ընթացքում թիմը ֆրանսիացի մասնագետի հետ 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի առաջնությունում, 2 աշխարհի ակումբային առաջնությունում, ՈՒԵՖԱ-ի 2 Սուպերգավաթում և Իսպանիայի Սուպերգավաթի մրցաշարում՝ ընդհանուր առմամբ 9 մրցանակ նվաճելով: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |