Գործադիրը պաշտոնյաների ունեցվածքն ու եկամտնի աղբյուրը ստուգող մարմին կստեղծի 1 հունիսի 2018 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Գործադիրի հունիսի 1-ի նիստում հաստատվել է նոր կառավարության ծրագիրը, որով առաջարկվում է հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկությունն ապահովող համակարգ ներդնել: Ծրագրով մասնավորապես առաջարկվում է ստեղծել այնպիսի օրենսդրական դաշտ, որով ՀՀ պետական պաշտոնի հավակնող կամ այդ պաշտոնները զբաղեցնող մարդիկ պարտավորվում են նոտարական կարգով լիազորել համապատասպան լիազոր մարմնին՝ աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, աշխարհի ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական և անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին: Նշվում է նաև, որ բարձրաստիճան պետական պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց այն գույքի, դրամական միջոցների, բաժնեմասերի և բաժնետոմսերի ծագումնաբանությունը, որի գիները ձեռք բերելու պահին գերազանցում է այդ անձանց վերջին 5 տարվա համատեղ աշխատավարձի 10-ապատիկը, պետք է ենթարկվի խորը և համապարփակ քննության: Համակարգով առաջարկվելու է նաև պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարգրերում ներառել նաև նվիրատուների անունները, եկամուտ վճարողների անունները, գույքի գտնվելու վայրը՝ «ապահովելով կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման արդյունավետությունը»: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |