Օդեսայի շրջանում կօծեն XV դարի հայկական եկեղեցու զանգերը![]() 2 հունիսի 2018 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Ուկրաինայի Օդեսայի շրջանի Բելգորոդ Դնեստրովսկում տեղի կունենա միջնադարի հայկական Սուրբ Աստվածամոր եկեղեցու զանգերի օծման արարողությունը: Ինչպես հայտնել են Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերի կոմիտեից, միջոցառմանը կմասնակցի քաղաքապետ Ալլա Գինակը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, հոգևորականների ներկայացուցիչներ և քաղաքի հյուրեր: Օծման կարգը կկատարի ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, գրում է AnalitikaUA.net-ը: Սուրբ Աստվածամոր XV դարի հայկական եկեղեցին Արևելյան Եվրոպայի հնագույն հայկական եկեղեցիներից է: Եկեղեցին հայ համայնքին է փոխանցվել 2012-ի դեկտեմբերին, որից հետո անմիջապես սկսվեցին վերականգնման աշխատանքները Ֆելիքս Պետրոսյանի մեկենասությամբ: .![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |