Իրանի քաղաքացին հատել է Արցախի սահմանը![]() 2 հունիսի 2018 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազությունից հունիսի 1-ին ոստիկանության Հադրութի շրջանային բաժին ստացվել են նյութեր այն մասին, որ Արցախի սահմանն Իրանի քաղաքացի է հատել: 2018թ. մայիսի 18-ին ժամը 19:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության Համադան քաղաքի բնակիչ՝ 1988 թ. ծնված Հասան Ղոլանի Սայաթ Ալին, Իրանի տարածքից առանց սահմանված փաստաթղթերի, Արաքս գետով անցնող կամրջով հատել է Արցախի Հանրապետության պետական սահմանը, հայտնել է Արցախի Հանրապետության ոստիկանության լրատվական բաժինը: Նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում Հասան Ղոլանի Սայաթ Ալին սահմանապահների կողմից հայտնաբերվել է Հադրութի շրջանի «Խուդաֆերին» կոչվող տեղամասում և բերման է ենթարկվել ԱՀ ԱԱԾ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |