Մեծավանի համայնքապետը կասկածվում է յուրացումների մեջ 2 հունիսի 2018 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին ոստիկանությունը պարզել է, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, յուրացումներ է կատարել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Վարդանյանը 2013 թվականի հունիսից Մեծավանի մշակույթի կենտրոնում որպես տնօրեն է ձևակերպել Երևանի մի բնակչուհու, 2017 թվականի հունվարից Մեծավան գյուղից մի տղամարդու որպես դռնապահ, իսկ 2014 թվականին դեկտեմբերից Մեծավանից մի կնոջ համայնքապետարանում իբրև հնոցապահ, որոնք իրականում չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ մինչև օրս դուրս գրված աշխատավարձի գումարները, ընդհանուր` մոտ 6.712 մլն դրամ, յուրացվել է: Բացի այդ, Վարդանյանը, նույն եղանակով, սոցիալական օգնության ցուցակներում, որպես անապահով ընտանիքների անդամներ է ձևակերպել Մեծավան գյուղից ութ բնակչի, սակայն նրանք իրականում չեն ստացել օգնության ընդհանուր՝ 280.000 դրամը, որը նույնպես յուրացվել է: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Մեծավան համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը ներկայացել է ոստիկանության Տաշիրի բաժին, տվել բացատրություն: Միջոցառումներ են ձեռնարկվում կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հետաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |