«Երևան Սիթին» նորից իջեցրել է թանկացրած ապրանքների գները 2 հունիսի 2018 - 18:29 AMT PanARMENIAN.Net - «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հայտարարել է հունիսի 1-ից թանկացած ապրանքատեսակների՝ հին գներով վաճառքին վերադառնալու մասին։ «Մեր ընկերությունները ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տեղական արտադրության գյուղմթեքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցված տարբեր ԱՁ-ներով` այդկերպ նպատակ ունենալով ապահովվել մանրածախ վաճառքի ցածր գները: Ստեղծված իրավիճակում, հասկանալով տվյալ ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը, հայտարարում ենք, որ վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերադարձնում ենք նախկին մակարդակի, և դրանք անփոփոխ են: Պատրաստակամ ենք գործող օրենքների խստագույն պահպանմամբ շարունակել մեր հետագա գործունեությունը», - ասվում է ընկերության տարածած հայտարարությունում։ Հունիսի 1-ից հանրապետության խանութներում թանկացել է միսն ու պտուղ-բանջարեղենը, գյուղատնտեսական որոշ այլ ապրանքներ․ թանկացումը կազմում է մինչև 20%։ Թանկացումները բացատվրում են ԱԱՀ վճարելու անհրաժեշտությամբ և հետևել են «Երևան Սիթի» ցանցում ԱԱԾ-ի կողմից հարկերի նվազեցման սխեմայի բացահայտմանը, ցանցում ԱԱՀ ու շահութահարկ վճարելու փոխարեն ԱՁ-ներ էին գրանցվում՝ շրջանառության հարկ վճարելու համար, նույն սխեմայից էին օգտվում բազմաթիվ այլ ցանցեր։ Նույն օրը 11 առևտրի ցանց և սուպերմարկետ նամակ են գրել վարչապետ Փաշինյանին, որտեղ, մասնավորապես, անթույլատրելի են համարում ԱԱՀ-ով գյուղմթերքի հարկումը առևտրի ցանցերում ու հանդիպում խնդրում՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Փաշինյանն, իր հերթին, կոչ էր արել «բոյկոտել թալանչիներին ու կոռուպցիոներներին»։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |