Ֆելիքս Ցոլակյան. Կարող է ավելի շուտ դուրս գամ ՀՀԿ-ից, քան ինձ կհեռացնեն 4 հունիսի 2018 - 14:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է, որ հնարավոր է ինքն ավելի շուտ լքի ՀՀԿ-ն, քան նրան կհեռացնեն: Այս մասին հայտնում է Factor.am-ը: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել էր, որ Ցոլակյանին նկատողություն են տվել: Նա հավելել էր նաև, որ կանոնակարգի համաձայն երեք անգամից ավելի խմբակցության որոշումներին դեմ արտահայտվելու դեպքում պատգամավորին կարող են հեռացնել: Ավելի վաղ, մայիսի 1-ին ԱԺ նիստում Ֆելիքս Ցոլակյանը միակ ՀՀԿ-ական պատգամավորն էր, ով քվեարկել է ՀՀ վարչապետի պաշտոնում միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին: ՀՀԿ-ն խորդհրադարանում 58 պատգամավոր ուներ, սակայն նրանցից 3-ը՝ Շիրակ Թորոսյանը, Արթուր Գևորգյանն ու Արման Սահակյանը, լքել են խմբակցությունը։ Խորհրդարանական մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ է 53 պատգամավոր։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |