Մոուրինյոն՝ Մխիթարյանի մասին. Նա պատրաստ չէր ՄՅՈւ տեմպին և ինքը գիտակցեց դա 4 հունիսի 2018 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ի տարբերություն «Մանչեսթեր Յունայթեդի» այլ անդամների, այնքան էլ դիմացկուն չէր: Այդ մասին հայտարարել է մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն BBC Sport-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով այն պատճառներին, թե ինչու ակումբը ստիպված եղավ հրաժարվել հայ ֆուտբոլիստից: Ըստ նրա, Մխիթարյանը պատրաստ չէր ՄՅՈւ ինտենսիվ տեմպին: «Ֆիզիկապես և մտածելակերպով նա պատրաստ չէր, մրցունակության առումով ևս: Երբ խաղերի միջև վերականգնման ժամանակը սեղմ է, դա բարդ է»,-ասել է նա՝ հավելելով, որ Մխիթարյանը չէր կարողանում հաղթահարել այդ ծանրաբեռնվածությունը, ինչպես անում էին մյուս ֆուտբոլիստները: Մարզիչը հավելել է, թե Մխիթարյանն ինքն էլ է դա գիտակցել, հայտնում է Sputnik Արմենիան: Մխիթարյանը 1,5 խաղաշրջան է անցկացրել ՄՅՈւ կազմում, այդ ընթացքում դառնալով 13 գոլի հեղինակ: Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվեց 2018-ի սկզբին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |