Քոչարյանի խոսնակը տեղեկություն չունի 2-րդ նախագահին Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչելու մասին![]() 4 հունիսի 2018 - 15:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի «լավատեղյակ աղբյուների», առաջիկայում Մարտի 1 գործով հարցաքննության է կանչվելու: PanARMENIAN.Net - ի հետ զրույցում երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ ինքը «որևէ տեղեկություն չունի» Քոչարյանին հարցաքննության կանչելու մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դեռևս ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար լինելու ընթացքում գրությամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պահանջելով Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին: Փաշինյանը նշում էր, թե Քոչարյանը պետք է բացահայտի՝ որտեղից իրեն այն տեղեկությունը, որ խաղաղ ցուցարարները կրակել են ոստիկանների և զինվորների ուղղությամբ: Դատախազությունից, սակայն, նշել էին` Քոչարյանին հարցաքննության կանչելու հիմքեր չկան: Մարտի 1-ի դեպքերից 10 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել, վիրավորվել ավելի քան 200 հոգի: 2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |