Վանեցյան. ԱԻՆ-ում բյուջետային չարաշահումներով 2 քրգործ է հարուցվել![]() 4 հունիսի 2018 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել է, որ նախարարությունում չարաշահումներ են եղել, և այժմ ԱԱԾ-ում երկու քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է Panorama.am-ը: Նախարար չի մանրամասնել, թե կոնկրետ որ ստորաբաժանումներում և ինչ բնույթի չարաշահումներ են եղել: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկացրել է, որ դրանք կապված են բյուջետային ծախսերի հետ: «ԱԻՆ-ից որոշակի տվյալներ ենք ստացել, քրեական գործ է հարցուցված, իրականացվում է քննություն: Քննության ընթացքի մասին այլ մանրամասներ այս պահին հայտնել չեմ կարող», - ասել է Վանեցյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |