Ֆելիքս Ցոլակյանը կլքի ՀՀԿ խմբակցությունը

Ֆելիքս Ցոլակյանը կլքի ՀՀԿ խմբակցությունը

PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը պատրաստվում է լքել խմբակցությունը: Այս մասին նա հայտնել է SHANTNEWS.am-ի հետ զրույցում:

Նա ավելի վաղ նշել էր, որ հնարավոր է ինքն ավելի շուտ լքի ՀՀԿ-ն, քան նրան կհեռացնեն:

Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել էր, որ Ցոլակյանին նկատողություն են արել: Նա հավելել էր նաև, որ կանոնակարգի համաձայն երեք անգամից ավելի խմբակցության որոշումներին դեմ արտահայտվելու դեպքում պատգամավորին կարող են հեռացնել:

Ավելի վաղ, մայիսի 1-ին ԱԺ նիստում Ֆելիքս Ցոլակյանը միակ ՀՀԿ-ական պատգամավորն էր, ով քվեարկել է ՀՀ վարչապետի պաշտոնում միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին:

ՀՀԿ-ն խորդհրադարանում 58 պատգամավոր ուներ, սակայն նրանցից 3-ը՝ Շիրակ Թորոսյանը, Արթուր Գևորգյանն ու Արման Սահակյանը, լքել են խմբակցությունը։ Խորհրդարանական մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ է 53 պատգամավոր։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---