Տոնոյանը ՌԴ-ում ռազմատեխնիկական գործակցության հարցեր է քննարկել![]() 4 հունիսի 2018 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է «Ռոստեխնոլոգիի» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովի և «Ռոսոբորոնէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական ոլորտում գործակցության հետ կապված մի շարք հարցեր և փոխգործակցության զարգացման ուղիները: 2017 թվականին ՌԴ-ն 100 մլն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին արդիական սպառազինություն և ռազմատեխնիկա գնելու նպատակով: Ըստ համաձայնագրի, 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով (որից 5-ը՝ արտոնյալ)՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Հայաստանը կհամաֆինանսավորի համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով: Հայկական կողմը վարկն օգտագործելու է 2018-2022թթ. ընթացքում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |