2017-ին ՀՀ-ն Բուլղարիայից գնել է ավելի քան 1000 ձեռքի գնդացիր

2017-ին ՀՀ-ն Բուլղարիայից գնել է ավելի քան 1000 ձեռքի գնդացիր

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել է Բուլարիայի զեկույցը՝ 2017 թ. արտահանած սպառազինության վերաբերյալ: Ըստ դրա՝ անցյալ տարի Բուլղարիան Հայաստանին մատակարարել է 1094 միավոր ձեռքի գնդացիր (Light machine guns), հայտնում է Razm.info-ն:

Ամենայն հավանականությամբ, խոսքը բուլղարական «Արսենալ» ընկերության արտադրության 5.56×45 մմ և/կամ 7.62×39 մմ տրամաչափով գնդացիրների մասին է:

Մարտավարատեխնիկական բնութագրերն են. փամփուշտ՝ 5.56×45 / 7.62×3, պահունակի տարողունակությունը՝ 30/40, Զանգվածը՝ պահունակով. 5,45 / 5,74 կգ, արագաձգություն՝ 600 / 600, առավելագույն հեռահարությունը՝ 2000/1500 մ, արդյունավետ հեռահարությունը՝ մ. 600/500, կրակի ռեժիմը՝ մենահատ և ավտոմատ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---