Սյունիքում Ոչխարների խուզման փառատոնին բրիտանացի խուզողներ կմասնակցեն 5 հունիսի 2018 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում տեղի կունենա Ոչխարների խուզման փառատոնը: Արտերկրից հրավիրված են փորձառու ոչխար խուզողներ, որոնք ցուցադրական դասընթաց կանցկացնեն Փառատոնի մասնակիցների և այցելուների համար: Մասնավորապես, խուզողներ կլինեն Մեծ Բրիտանիայից և հարևան Վրաստանից: Կանցկացվի ոչխարների խուզման մրցույթ (տարածաշրջանի համայնքների լավագույն խուզողների միջև), այլ մրցույթներ և խաղեր, ասվում է փառատոնի կազմակերպիչների ֆեյսբուքյան գրառման մեջ: Ցուցահանդես-վաճառքում իրենց արտադրանքն են ներկայացնելու Վայոց Ձորի և Սյունիքի համայնքները և տեղի արտադրողները: Կհնչի ազգային կենդանի երաժշտություն, պար, կանցկացվեն երեխաների համար նախատեսված խաղեր: Հյուրերը հնարավորություն կունենան օգտվել տեղում կազմակերպված սննդի տաղավարներից (Food Court): Տարածքում կգործի նաև բացօթյա սրճարան և մանկական խաղահրապարակ: Մասնակից համայնքների ցուցակը և շոու-ծրագրի մանրամասները կհրապարակվեն հավելյալ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր |