Սաուդյան Արաբիայի կանայք սկսել են վարորդական իրավունք ստանալ![]() 5 հունիսի 2018 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի ճանապարհային երթևեկության գլխավոր վարչությունը սկսել է վարորդական իրավունք տրամադրել կանանց: Հունիսի 4-ին առաջին 10 կանայք ստացել են ավտոմեքենա վարելու իրավունք: Նրանք նախապես հանձնել էին մեքենա վարելու քննությունը: Բացի այդ, նրանք բոլորն արդեն ունեին վարորդական իրավունքներ այլ երկրներում, այդ թվում՝ Լիբանանում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում, գրել է Meduza-ն Associated Press-ի վրա հղումով: Սաուդյան Արաբիայի ճանապարհային երթևեկության գլխավոր վարչությունը մտադիր է ամբողջությամբ չեղարկել մեքենա վարելու արգելքը կանանց համար հունիսի 24-ից: Սաուդյան Արաբիան աշխարհի միակ երկիրն էր, որտեղ կանանց թույլ չէին տալիս մեքենա վարել: Այդ արգելքը գործում էր 1950-ականներից: Կանանց սոցիական կարգավիճակի փոփոխությունը Սաուդյան Արաբիայի Vision 2030 ռազմավարության մաս է կազմում: Մարտին թագավորության կանանց թույլատրվեց ծառայել զինված ուժերում՝ ընդհանուր առմամբ 140 թափուր տեղ բացվեց, իսկ կանանց հայտերը բանակում ծառայելու համար 107.000-ից ավելի էին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |