Բելգիայում հայերի «թենիսային» հանցավոր խումբը նենգափոխում էր խաղերի արդյունքները 5 հունիսի 2018 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Բելգիայում բացահայտվել է հայերի «թենիսային» հանցավոր խումբը, որը զբաղվում էր խաղերի արդյունքների նենգափոխմամբ: Դրույքներն արվում էին երկրորդական մրցաշարերում, որտեղ, որպես կանոն, տեսգրություն չի իրականացվում, իսկ մասնակիցներն ավելի հակված են կաշառվելուն: Բելգիայի ոստիկանությունը 21 խուզարկություն է իրականացրել, 13 մարդ ձերբակալվել է հարցաքննությունների համար, քննարկվում է նրանց կալանավորման հարցը: Ըստ քննության, խմբավորումը 2014-ից ի վեր զբաղվել է ակտիվ կոռուպցիոն գործունեությամբ պրոֆեսիոնալ թենիսիստների շրջանում՝ գումարներ վաստակելով պայմանավորված խաղերին բուքմեյքերական դրույքներ դնելով: Հետաքննությունը սկսվել է, երբ 2015-ին շահույթով խաղերի հանձնաժողովը մի քանի հաղորդագրություն է ստացել բուքմեյքերական գրասենյակներից այն մասին, որ Բելգիայում բնակվող հայերը մասնակից են թենիսային խաղերի արդյունքների նենգափոխմանը, գրում է Deutsche Welle-ն: Ինչպես հայտնում է La Libre Belgique-ը, խմբավորման բոլոր անդամները ոչ մի տեղ չեն աշխատում և չունեն հայտարարագրված եկամուտներ: Գործողությունը խմբավորման դեմ ստացել էր Եվրոպոլի հավանությունը: Միաժամանակ քննչական գործողություններ են անցկացվել նաև Բուլղարիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Սլովակիայում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |