2018-ի 5 ամսում Վրաստան 1,5 մլն զբոսաշրջիկ է այցելել![]() 5 հունիսի 2018 - 18:52 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականին հունվար-մայիս ամիսներին Վրաստան է այցելել ավելի քան 420.000 ՀՀ քաղաքացի, ինչը կազմել է միջազգային այցելությունների ընդհանուր թվի 6,3%-ը: Երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը հինգ ամսում կազմել է ավելի քան 1,5 մլն: Այս մասին հայտնում է Վրաստանի տուրիզմի ազգային վարչությունը: Զբոսաշրջիկներ են համարվում օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք երկրի տարածքում են մնում ոչ պակաս քան 24 ժամ: Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում ամենից շատ այցելուները եղել են Ադրբեջանից՝ 486.000 այցելու, կամ աճ է 10,7%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Թուրքիայից այցելուների թիվը կազմել է 425.000, ինչը կազմել է այցելությունների ընդհանուր թվի 21,7%-ը: ՌԴ-ից տարեսկզբից Վրաստան է այցելել 411.000 հոգի: Վրաստան այցելությունների թվով բարձր հորիզոնականներում են նաև Իրանը, Ուկրաինան, Իսրայելը, Հնդկաստանը: Ընդհանուր առմամբ, երկիր այցելուների թիվը կազմել է 2,8 մլն, ինչը 13,6%-ով գերեզանցում է նախորդ տարվա ցուցանիշը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |