«Քարսիթը հնարավորություն է տալիս». Ֆեյսբուքյան արշավ՝ հանուն երեխաների անվտանգ երթևեկության (վիդեո) 6 հունիսի 2018 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Հայկական ֆեյսբուքյան տիրույթում բազմաթիվ օգտատերերի մասնկացությամբ արշավ է սկսվել, որով կոչ է արվում ծնողներին, վարորդներին իրենց մեքենաներում տեղադրել երեխաների նստելու համար նախատեսված հատուկ հարմարանքներ՝ քարսիթեր, պահպանելով մինչև 12 տարեկան երեխա ուղևորների փոխադրման կաննոներն ու նրանց անվտանգությունը: #CarSeatGivesChance #RoadSafety («քարսիթը հնարավորություն է տալիս», «ճանապարհային անվտագություն») հեշթեգերով ֆեյսբուքյան արշավին միացել են բազմաթիվ հանրային դեմքեր, այդ թվում՝ ՀՀ առողջության նախարար Արսեն Թորոսյանը: Նա գրել է, որ իր երեխաների կյանքն ու առողջությունն առաջնային են իր համար։ «Նրանք դեռևս 12 տարեկան չկան, և իմ ավտոմեքենայում նրանք երթևեկում են հատուկ մանկական նստատեղերում։ Ես շանս եմ տալիս իմ երեխաներին», - մասնավորապես ասել է նախարարը: Մեքենաներում երեխաների համար քարսիթերի տեղադրման կոչ է արել նաև ՀՀ ոստիկանությունը: Դրանց կիրառման անհրաժեշտության մասին տեսանյութում նշվում է, որ կառավարության որոշման համաձայն, մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումն արգելվում է բեռնատար մեքենաների թափքով, մոտոցիկլետով և մարդատար մեքենաների առջևի և հետևի նստատեղերին, եթե դրանք կահավորված չեն հատուկ հարմարանքներով: Ոստիկանության տվյալների համաձայն, 2016 թվականին Հայաստանում մինչև 12 տարեկան երեխա ուղևորների մասնակցությամբ տեղի է ունեցել 237 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 9 և վիրավորվել 265 երեխա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Արտաշատում Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է ՀՀ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2024-ին 4․7%-ից մինչև 5․5% ԶԼՄ․ 44–օրյայի ժամանակ սլովակյան լիցենզիայով Իսրայել տեղափոխված զենքը գնել է Ադրբեջանը՝ ԵՄ էմբարգոյով ուղիղ առաքումներն արգելված էին Բաքվում խոստովանել են, որ արդեն կարող են ուղիղ գործակցել Սլովակիայի հետ՝ Իսրայելի տարածքից չօգտվելով |