Բրիտանացի գործարարները ՀՀ-ում են՝ քննարկելու երկկողմ գործակցության հնարավորությունը 6 հունիսի 2018 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել բրիտանական բիզնես պատվիրակություն՝ ՄԹ Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդի ղեկավարությամբ, նպատակ ունենալով ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի, ենթակառուցվածքների և քաղաքային զարգացման ոլորտներում երկկողմ առևտրի և ներդրումների համագործակցության հնարավորությունները։ Երկօրյա ինտենսիվ ծրագիրը ներառում է հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պետական պաշտոնյաների և գործարար շրջանակի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ՄԹ-Հայաստան գործարար համաժողով և անհատական հանդիպումներ բրիտանացի և հայ ձեռնարկատերերի միջև։ Բիզնես պատվիրակության այցից առաջ ՄԹ Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարն ասել է․ «Անչափ ուրախ եմ, որ ղեկավարում եմ բիզնես պատվիրակության այս այցը Հայաստան։ Այն հիանալի հնարավորություն է ընձեռում բրիտանական բիզնես ոլորտի առաջատար բազմապիսի ընկերությունների հետ գործարար հարաբերությունների զարգացման համար: Հաշվի առնելով երկու կողմերի փորձառությունը՝ Միացյալ Թագավորության և Հայաստանի մասնագետներին համախմբելը իրապես խոստումնալից նախաձեռնություն է: Ես անհամբեր սպասում եմ մասնակցելու միջոցառմանը», հայտնում է Հայաստանում Բրիտանիայի դեսպանատունը։ 2017թ․ սեպտեմբերին ՄԹ վարչապետ Թերեզա Մեյի կողմից Հայաստանում և Վրաստանում առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար նշանակվելուց ի վեր Փրիթչարդն արդեն չորրորդ անգամ է այցելում Հայաստան: Իր նախորդ այցերի ընթացքում նա Հայաստանի պետական պաշտոնյաների և գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև առևտրի և ներդրումների ծավալների զարգացման հնարավորությունը։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |