Արցախի ոստիկանապետը հրաժարական է տվել![]() 6 հունիսի 2018 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Վերջին շրջանում առաջացած բողոքի ալիքը խորհելու առիթ տվեց բոլորիս ու մտահոգությանս պատճառը իմ հրաժարականի պահանջը չէր միայն¸ այլև երկրի ներքին անվտանգությունը չխաթարելու և ներքաղաքական սրացումներից զերծ մնալու նպատակը»,- մասնավորապես, գրել է նա տարածած հայտարարությունում։ Նա նշել է, որ հրաժարականի դիմում է ներկայացնում՝ հաշվի առնելով համապատասխան պահանջը հասարակությունում։ Աղաջանյանի հրաժարականն, ի թիվս այլ ուժայինների հեռացման, պահանջում էին հունիսի 1-ին Ստեփանակերում տեղի ԱԱԾ աշխատակիցների ու քաղաքացիականների մասնակցությամբ կռվից հետո բողոքող ցուցարարները։ Հունիսի 6-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |