ԵԼՔ-ից 2 պատգամավոր «Սասնա ծռերից» Հրաչ Հակոբյանին ազատելու երաշխավորագիր են գրել 6 հունիսի 2018 - 12:48 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը և Լենա Նազարյանը անձնական երաշխավորագիր են ներկայացրել ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին ազատ արձակելու դիմաց: Այդ մասին Հրաչ Հակոբյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Հուսով եմ շուտով Արեգ Կյուրեղյանին կտեսնենք ազատության մեջ», - ասվում է պատգամավորի գրառման մեջ։ Ավելի վաղ «Սասնա Ծռերը» հայտարարություն են տարածել ՀՀ կառավարությանն աջակցելու մասին, որտեղ ասվում է, որ «Սասնա ծռերի» որդեգրած ազգային-ազատագրական պայքարի այն էջը, որ պարտադրում էր զինված ապստամբության անհրաժեշտությունը, այլևս փակված է։ «Պայքարի այս փուլում, քանի դեռ չի չեզոքացվել ռևանշի վտանգը և չի ամրագրվել ժողովրդի ամբողջական հաղթանակը, մեր կոչումն ու պարտականությունն ենք համարում վեր կանգնել քաղաքական տարաձայնություններից և ըստ ամենայնի աջակցել ժողովրդի վստահությունը վայելող Նիկոլ Փաշինյանի կառավարությանը պետականաշինության և ժողովրդի իշխանության ու իրավունքի գերակայության հաստատման բոլոր հարցերում։Մեր բոլոր համակիրներին և աջակիցներին կոչ ենք անում հետևել այս տրամաբանությանը և ըստ այդմ շարունակել ազգային-ազատագրկան պայքարը»,-ասվում է «Սասնա Ծռերi» հայտարարության մեջ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |