ՌԴ-ում հարցման մասնակիցների 48%-ը չի լսել հայաստանյան իրադարձությունների մասին![]() 6 հունիսի 2018 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հասարակական կարծիքի ուսումնասիրության «Լևադա-ցենտր» կազմակերպությունը հարցում է անցկացրել ռուսաստանցիների շրջանում 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած բողոքի շարժման մասին: Ըստ հարցման արդյունքների, հարցման մասնակից ռուսաստանցիների 48%-ը հայտարարել է, որ ոչինչ չի լսել հայաստանյան իրադարձությունների մասին, 39%-ը հաստատել է, որ որոշ տեղեկություններ ունի բողոքի ցույցերի մասին և միայն 12%-ն է նշել, որ լավատեղյակ է իրավիճակին, հայտնում է Rusarminfo-ն: Հարցմանը մասնակցած ռուսաստանցիների 58%-ը հայտարարել է, որ հայաստանյան իրադարձությունների մասնակիցներն առանձնակի զգացմունքներ իրենց մոտ չեն առաջացրել: Հարցման մասնակիցների 10%-ը հայտարարել է, որ համակրում էր ցուցարարներին, իսկ 2% և 1% ռուսաստանցիներ չարությամբ և նախանձով են հետևել նրանց: Միևնույն ժամանակ, ռուսաստանցիների 40%-ը կարծիք է հայտնել, որ նման բան Ռուսաստանում չի կարող կատարվել: Հարցումն անցկացվել է 2018-ի մայիսի 24-30-ը, մասնակցել է 18-ից բարձր 1600 մարդ ՌԴ 52 սուբյեկտի 136 քաղաքում: Ապրիլի 13-ից Երևանում մեկնարկեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ընդդիմադիր ուժերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության «Իմ Քայլը», «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների հավաքները, քայլերթերն ու բողոքի այլ ակցիաներ:Բողոքի ոչ բռնի զանգվածային ակցիաների 11 օրը՝ ձերբակալություններից, ոստիկանության կողմից ուժի կիրառումից, երկխոսության բազմաթիվ կոչերից և ձախողված բանակցություններից հետո, Նիկոլ Փաշինյանի հայտարարած «թավշյա» հեղափոխության առաջին նպատակն իրագործվեց՝ ՀՀ նորանշական վարչապետ Սերժ Սարգսյանը՝ պաշտոնավարելով ընդամենը յոթ օր, հրաժարական տվեց: Իսկ մայիսի ութին Ազգային ժողովը Փաշինյանին ընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |