Գևորգ Սաֆարյանին չեն ազատել 6 հունիսի 2018 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավորներ Մխիթար Պապոյանը և Մանուշակ Պետրոսյանը՝ Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, հետաձգել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին ներկայացված միջնորդության վերաբերյալ հարցի լուծումը: Այս մասին հայտնում է Aysor.am-ը: «Ներկայացված միջնորդությանը պետք է անդրադառնալ վերաքննիչ բողոքներին փաստարկներին ըստ էության անդրադառնալիս ու վերջնական դատական ակտ կայացնելիս», -որոշումը հրապարակել է դատավոր Ռուզաննա Բարսեղյանը։ Դատավորը նաև նշել է, որ բողոքները մոտ ապագայում կստանան վերջնական լուծում։ Ավելի վաղ,ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանը և Ալեն Սիմոնյանը երաշխավորություն են ներկայացրել «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: 2015-ի դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարվա գիշերը, Գևորգ Սաֆարյանը Ազատության հրապարակում փորձել էր տոնածառ տեղադրել, նշել Ամանորը, սակայն ոստիկանները թույլ չէին տվել: Նրան մեղադրել են այդ գիշերը ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար: «Տոնածառի գործով» ամբաստանյալ Սաֆարյանին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել էր մեղավոր ՀՀ քրեական օրենսգիրք 316 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |