Կաթողիկոսը պատրաստ է հանդիպել իր հրաժարականը պահանջող եկեղեցականներին 6 հունիսի 2018 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում կկայանա «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման բողոքի ակցիան, որի նպատակը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականն է հայրապետական գահից, ինչպես նաև կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացումը Հայաստանում: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կաթողիկոսը հրավեր է փոխանցել ակցիայի մասնակիցներին՝ հունիսի 7-ին հանդիպելու իր և եպիսկոպոսների հետ։ «Հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցների ներկայացուցչական խումբը հնարավորություն կունենա Վեհափառ Հայրապետին ներկայացնելու իրենց հուզող հարցերը», - գրել է Տեր Վահրամ Մելիքյանը: Շարժումը բաց նամակ էր հրապարակել՝ հասցեագրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ մասնավորապես ասվում էր, որ «նոր և արդար Հայաստանի հեղափոխությունն իր վերջնական հանգրվանին չի հասնի և վերջնական հաղթանակով չի պսակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ս. Գրիգոր Լուսավորչի գահը մնում է զավթված չարի իշխանության կողմից»: «19 տարի Գարեգին Բ-ն սրբապղծել է մեր բոլոր սրբություններն ու կանոնները», - նշված է բաց նամակի մեջ: Ազգային-եկեղեցական շարժման ներկայացուցիչներն ավելի վաղ Գարեգին Բ-ին ուղղված կոչով էին հանդես եկել: «Վեհափառ Տեր, Ձեր գահակալության տարիներին Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին շեղվեց իր առաքելությունից և այդպես էլ չկարողացավ համախմբել իր զավակներին Մայր Եկեղեցու գմբեթի ներքո։ Երկիրը հանձնեցիք աղանդավորներին, միասեռականներին, աթեիստներին, պատեհապաշտներին․․․ Լռեցիք երկրում տիրող սոցիալական անարդարությունների, արտագաղթի, սպիտակ ջարդի, ազգակործան քաղաքական դավերի, ժողովրդի ազգային, կրոնական ու մշակութային դիմագիծն այլասերող երևույթների դեմ», - ասվում էր հայտարարության մեջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ |