ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները փորձել են թմրանյութ տեղափոխել Հայաստան 6 հունիսի 2018 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում, մայիսի 17-ից հունիսի 6-ը կանխվել են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների կողմից թմրանյութերի մաքսանենգ ճանապարհով ներկրման մի շարք դեպքեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը: «Ագարակ» պետական սահմանային անցակետի մաքսային հսկողության գոտում Իրանի երկու քաղաքացու մոտից հայտանբերվել են համապատասխանաբար 0.85 գրամ և մոտ 0.84 գրամ քաշով, շագանակագույն՝ «ափիոն» տեսակի թմրանյութի նմանվող զանգվածներ: Իսկ «Հայփոստի» մաքսային հսկողության գոտում ԱՄՆ-ից ներմուծված միջազգային փոստային առաքանիում հայտնաբերվել են «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի նմանվող յուղանման զանգվածներով լցված 12 հատ էկետրոնային սիգարետի մուշտուկ, 1 էլեկտրոնային սիգարետ, ինչպես նաև մաստակի տարայում նախապես պատրաստված թաքստոցից՝ 4 հատ, մոտ 8.08 գրամ քաշով պոլիէթիլենային փաթեթներ՝ սպիտակ գույնի՝ «կոկաին» տեսակի թմրանյութի նմանվող փոշենման զանգվածներով: Մեկ այլ դեպքով էլ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ԱՄՆ-ից ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել են 4 տուփ շոկոլադե սալիկ և 6 փաթեթ այլ քաղցրավենիքներ՝ «մարիխուանա», «կանեփ» և «տետրահիդրոկաննաբինոլ» գործարանային գրառումներով: Դեպքերով կազմված նյութերը փոխանցվել են ՊԵԿ քննչական վարչություն՝ հետագա ընթացքը որոշելու համար: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |