Օրվա կարևոր նշանակումներն ու պաշտոնանկությունները` 1 տեղում 6 հունիսի 2018 - 23:16 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ը բուռն օր եղավ ՀՀ ու Արցախի իշխանությունների համար բազմաթիվ պաշտոնանկությունների ու նշանակումների առիթով։ PanARMENIAN.Net ը ամփոփում է հայկական 2 պետությունների կառավարման օղակներում օրվա կարևորագույն փոփոխությունները։ Հունիսի 1-ին ուժայինների ու քաղաքացիականների մասնակցությամբ ընդհարմանը հետևած բողոքի ցույցերի հետքերով հրաժարական են տվել մի շարք արցախցի բարձրաստիճան պաշտոնյաներ․ երեկոյան նախագահ Բակո Սահակյանը կատարել է նոր նշանակումներ։ Ստեփանակերտում փոփոխությունները հետևյալն են․ Պետնախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնում փոխարինեց ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ ԼՂ ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանին փոխարինել է Սամվել Շահրամանյանը։ ԼՂ ոստիկանապետ Կամո Աղաջանյանի փոխարեն նշանակվել է Իգոր Գրիգորյանը։ ԱԱԾ պետի տեղակալ Գագիկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից և անցել թոշակի։ ՀՀ-ում պաշտոնավարման ավարտի մասին են հայտարարել ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանն ու Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։ Նրանց փոխարինողներ չեն նշանակվել։ Բացի այդ, էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ակնարկել է սպասվող հրաժարականի մասին․ հակիրճ ներկայացնելով իր արած աշխատանքը նա գրել է․ «սիրել եմ իմ գործը ու ամբողջությամբ նվիրվել դրան։ Իմ հետագա գործունեության մասին որոշ ժամանակ անց կտեղեկացնեմ»։ Վարչապետի հրամանով պաշտոնից ազատվել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։ Նույն օրը նշանակվել են ՊԵԿ 2 փոխնախագահներ Արթուր Մանուկյանն ու Միքայել Փաշայանը։ Արմեն Փամբուխչյանը և Բագրատ Բադալյանը նշանակվել են տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի տեղակալներ, Քրիստինե Ասատրյանն ու Սարգիս Ավագյանը՝ սպորտի ու երիտասարդության հարցերով փոխնախարարներ։ Ներքաղաքական կյանքի վրա մեծ ազդեցություն թողած իրադարձությունն էլ նշանակում կամ հրաժարական չէ․ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դուրս է եկել խմբակցությունից՝ մնալով անկախ պատգամավոր․ ՀՀԿ-ն այսպիսով մնացել է 52 պատգամավորով՝ կորցնելով մեծամասնությունն ԱԺ-ում։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |