ԱԺ-ն քննարկում է կառավարության ծրագիրը (Թարմացվող) 7 հունիսի 2018 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, թե կառավարության գործունեության համար հայեցակարգային են լինելու իշխանությունը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքի վրա ձևավորելը, հանրային միությունը, ՀՀ արտաքին և ներքին անվտագության ապահովումը, անվտանգության բարձրացումը, կոռուպցիայի մերժումը, քաղաքականության և բիզնեսի տարանջատումը, տնտեսական մրցակցության ապահովումը, մարդու իրավուքների պաշտպանությունը: «ՀՀ զարգացումը արգելակող և երկրի խնդիրների առաջացման հիմանկան պատճառ են դարձել կեղծված ընտրությունները: Մենք սա ենք համարում Հայաստանի երրորդ հանրապետության չարիքների չարիքը», - ասել է Փաշինյանը: 11:35 Փաշինյանը, «ՀՀ յուրքանչյուր քաղաքացու աչքերի մեջ նայելով», հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում չի մտնելու կոռուպցիոն որևէ գործարքի մեջ, վարչապետի պաշտոնից որևէ կողմնակի եկամուտ չի ունենալու, որևէ գույք, բաժնետոմս չի ձեռքբերելու, և որ նման մոտեցում է պահանջելու նաև կառավարության յուրաքանչյուր անդամից, յուրաքանչյուր պաշտոնյայից : 11:30 «Ժամկետային զինվորական ծառայության համար հայրենիք վերադարձած պատանիներն ու երիտասարդները, եթե անգամ հետախուզման մեջ են, չե՛ն ձերբակալվի, նրանց նկատմամբ որևէ հետապնդում չի՛ լինի», - ասել է Փաշինյանը: 11:24 Փաշինյանն ասում է, որ գործող կառավարության կարևորագույն խնդիրը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, և այդ ընտրությունների հիմանական նպատակը պետք է լինի ազատ և արդար ընտրությունների հնարավորության իրավունքը ժողովրդին վերդարաձնելը: «Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ ընտրությունները չանցկացնել հիմա, անկեղծ ասած ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմին ամենաձեռնատու տարբերակն է, քանի որ մեր կազմակերպած Թավշյա հեղափոխության ոգևորությունը գտվում է իր գագաթնակետին, և որևէ կասկած չկա, որ ընտրությունն այսօր անցկացնելու դեպքում մեր քաղաքական թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ: Բայց, եթե մենք առաջնորդվենք այս տրամաբանությամբ, կնշանակի, որ իշխանությունը երկրում փոխվել է, բովանդակությունը՝ ոչ, և նոր իշխանությանը առաջ է մղում իշխանությունը պահպանելու մոլուցքը, երբ ժողովուրդը ընտրական համակարգի միջոցով իշխանափոխություն իրականացնելու հնարավորություն չունի: Ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում: Աա նաև քաղաքական ուժերին, ում համար իշխանափոխությունն անակնալ էր, նախապատրաստության ժամանակ կտա», - ասել է նա: 11:07 Փաշինյանն ասում է. «Ուզում եմ արձանագրել իմ համոզմուքը՝ ՀՀ-ի անկախացումից հետո բոլոր ընտրությունները կեղծվել են` բացառությամբ 1991 թվականի նախագահական և 1990 թվականի խորհրդարանական ընտրությունների»: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |