Ամերիկայի հայկական համագումարը իր գործունեությամբ շարունակելու է ծառայել Հայաստանի ժողովրդին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (AAA) հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Զրուցակիցները խոսել են Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների, Հայաստան-Միացյալ Նահանգներ փոխգործակցության վերաբերյալ: Հրայր Հովնանյանն ասել է, որ Հայկական համագումարն ակնկալում է շարունակել համագործակցությունը նորընտիր նախագահի հետ եւ իր գործունեությամբ ծառայել Հայաստանի ժողովրդին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---