«Սասնա ծռերից» Տիգրան Սարգսյանն ազատ է արձակվել![]() 7 հունիսի 2018 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Տիգրան Սարգսյանն ազատ է արձակվել: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալ Տիգրան Սարգսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, հայտնում է Yerkir.am-ը: Դատարանը որոշել է՝ Սարգսյանի կալանքը փոխարինել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով: Հունիսի 6-ին ազատ էր արձակվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը։ Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով և 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն բանի համար, որ նա կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել է հրազեն ու ռազմամթերք: Ինչպես նաև 2016թ. հուլիսի 27-31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի վարչական շենքում և հարակից տարածքում կազմակերպված խմբի կազմում զենքի գործադրմամբ պատանդ է վերցրել և պահել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ անձնակազմի երեք աշխատակիցների՝ նրանց ազատելու պայմանով պետական մարմիններին ներկայացնելով վիրաբուժական նոր անձնակազմով ապահովելու, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի կողմից գնդի տարածք ժամանելու պահանջներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |