Փաշինյանը՝ համաներման մասին. Գործընթացն իրականացվում է գաղտնիության պայմաններում![]() 7 հունիսի 2018 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Համաներման գործընթացն իրականացվում է գաղտնիության պայմաններում: Այս մասին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանն ասել է ՀՀ վարաչպեը Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Ծառուկյան» խմաբկացության պատգամավոր Նապալեոն Ազիզյանի հարցին, թե երբ է լինելու համաներում: «Մարդը կարող է ասել՝ սեպտեմբերին լինելու է համաներում, և գնա ու մի քանի տուն կողոպտի։ Այս իսկ պատճառով ես այդ հարցին չեմ պատասխանի: Իսկ քաղաքական համաներման լինել-չլինելը քաղաքական նպատակահարմարության հարց է»,- ասել է Փաշինյանը: Հունիսի 7-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, թե կառավարության գործունեության համար հայեցակարգային են լինելու իշխանությունը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքի վրա ձևավորելը, հանրային միությունը, ՀՀ արտաքին և ներքին անվտագության ապահովումը, անվտանգության բարձրացումը, կոռուպցիայի մերժումը, քաղաքականության և բիզնեսի տարանջատումը, տնտեսական մրցակցության ապահովումը, մարդու իրավուքների պաշտպանությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |