Փաշինյան. Պարտադիր կուտակայինը հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում![]() 7 հունիսի 2018 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր վարձու աշխատողների համար։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա, ոլորտի ամենահեղինակավոր մասնագետները պնդում են, որ այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը, և տվյալ խնդրի շուրջ որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնվեն ռիսկերը, որ ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժամկետ առումով կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության վրա: «Փաստ 1-ին. պարտադիր կուտակային համակարգի շահառուների մոտավորապես 80%-ն արդեն իսկ ներառված է համակարգում, և շահառուների միայն 20%-ն է, ում ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո: Փաստ 2-րդ. այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 մլրդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ: Փաստ 3-րդ. կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են աշխարհում հսկայական հեղինակություն վայելող և ահռելի, նույնիսկ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն գերազանցող կապիտալների տիրապետող ընկերություններ, և Հայաստանում նրանց հետագա ճակատագիրը Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանի՝ միջազգայնորեն ճանաչված գնահատական է լինելու», - ասել է նա: Նա հավելել է, որ արտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ բոլորի մեծագույն վերապահումը եղել է վստահության բացակայությունը այն ներդրող կառավարության և իշխանության նկատմամբ: «Այսօր այս խնդիրը վերացել է, և ուզում եմ համոզմունք հայտնել, որ այդ հարցի վերաբերյալ կկարողանանք որոշումներ կայացնել, որոնցում հաշվի կառնվեն ինչպես խնդրի ռազմավարական խորքը, այնպես էլ ՀՀ քաղաքացիների երկարաժամկետ շահերը»,-հայտարարեց վարչապետը», - ասել է վարչապետը: Ավելի վաղ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն առաջարկել է վարձու աշխատողների համար մեկ տարով հետաձգել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցությունը։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Թանդիլյանը տեղեկացրեց՝ ներկայացրել է գործընթացը մեկ տարով հետաձգելու նախագիծ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |