Գործադիրի ծրագիրն ու «Ծառուկյան» դաշինք-ՀՀԿ թեժ վեճը (վիդեո)![]() PanARMENIAN.Net - ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբանը, արձագանքնելով կառավարության ներկայացրած ծրագրի շուրջ ՀՀԿ-ական պատգամավորների քննադատությանը, հիշեցրել է նախորդ կառավարության չիրականացված խոստումների մասին: Նա մասնավորապես անդրադարձել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի խոստմանը, ով իր կրթության և գիտության նախարար եղած տարիներին հայտարարել էր յուրաքանչյուր առաջին դասարանցու համակարգիչ տրամադրվելու մասին։ «Այստեղ նստած նախկին մի պաշտոնյա նույն այս ամբիոնից խոստանում էր բոլոր առաջին դասարանցիներին ապահովել համակարգչով, և դա արվում էր Բոնապարտին վայել վստահությամբ», - ասել է Զոհրաբյանը։ Ի պատասխան իր հասցեին հնչեցված քննադատությանը՝ Արմեն Աշոտյանը հիշեցրել է Էժեն Դելակրուայի հայտնի կտավի գլխավոր հերուսուհու պաթետիկ և դեկորատիվ կերպարը։ «Նման ելույթներով ձեր քաղաքական թիմին ավելի շատ վնաս եք տալիս, քան օգուտ, որովհետև ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան կառավարության մեջ տնփեսայի կարգավիճակով հանգրվանած քաղաքական ուժ»,- նշել է նա: Նաիրա Զոհրաբյանն էլ Աշոտյանին հորդորել է ծանոթանալՀիերոնիմոս Բոսխ Բոսի «Հիմարների նավը» կտավի հետ: «Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն իր ելույթի վերջում Աշոտյանին խորհուրդ է տվել հիշել «Էլեկտրիկ Երևանի» բողոքի ակցիաներից մեկի ընթացքում ցուցարարների՝ իր հասցեին հնչեցված արտահայտությունները: ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն էլ Մելքումյանին հիշեցրել է, որ նա ԱԺ-ում կարգը պահողներից մեկն է, և ամբիոնից իջնելուց հետո իրավունք չունի դրան մոտենալու: Մելքումյանն էլ ի պատասխան ասել է, որ ինքն է որոշում իր իրավուքները: «Տեղից պետք չէ ելույթ ունենալ, շարունակեք վարել», - ասել է Մելքումյանը Հովհաննիսյանին: «Դուք ինձ մի ասեք՝ ես ինչ անեմ», - հակադարձել է Հովհաննիսյանը Մելքումյանին՝ հորդորելով պատգամավորներին առաջնորդվել ԱԺ կանոնակարգ օրենքով և ոչ թե Մելքումյանի ցուցումներով: Ի պատասխան Մելքումյանն ասել է, որ Հովհաննիսյանը մեկնաբանություններ չանի: «Առայժմ այսքանը», - եզրափակել է նա: ՀՀԿ-ական պատգամավորը Մելքումյանին հորդորել է այլևս երբեք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին խոսելից չօգտագործել «քաղաքական բռնապետ» արտահայտությունը: Մելքումյանն էլ ասել է, որ իր արտահայտությունները պետք է ընկալել քաղաքական համատեքստում: Վարման կարգով խոսք է խնդրել Աշոտյանը: Նա դեռ չէր սկսել իր խոսքը, երբ «Ծառուկյան» խմբակցությունից Արթուր Մանուկյանը բացականչել է՝ «էշ-էշ մի խոսա», «ձայնդ»՝ հակադարձել է Աշոտյանը: Հունիսի 7-ին ՀՀ ԱԺ-ում քննարկվում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության ծրագիրը: Փաշինյանը ասել է, թե կառավարության գործունեության համար հայեցակարգային են լինելու իշխանությունը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքի վրա ձևավորելը, հանրային միությունը, ՀՀ արտաքին և ներքին անվտագության ապահովումը, անվտանգության բարձրացումը, կոռուպցիայի մերժումը, քաղաքականության և բիզնեսի տարանջատումը, տնտեսական մրցակցության ապահովումը, մարդու իրավուքների պաշտպանությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |