Աշոտյանն ու Զոհրաբյանը միմյանց Դելակրուայի ու Բոսխի կտավների հետ են համեմատել![]() 7 հունիսի 2018 - 18:49 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի բանավեճը «գեղարվեստական» հանգուցալուծում է ստացել խորհրդարանում: Անդրադառանալով Զոհրաբյանի ելույթին՝ Աշոտյանն ասել է, որ նա իրեն հիշեցրել է Էժեն Դելակրուայի հայտնի կտավի գլխավոր հերուսուհու պաթետիկ և դեկորատիվ կերպարը: Ի պատասխան՝ Զոհրաբյանն Աշոտյանին հորդորել է ծանոթանալ Հիերոնիմոս Բոսխի «Հիմարների նավը» կտավի հետ: Հունիսի 7-ին ՀՀ ԱԺ-ում կառավարության ներկայացրած ծրագրի շուրջ թեժ վեճ է ծագել «Ծառուկյան» խմբակցության և ՀՀԿ-ական պատգամավորների միջև: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբանը, արձագանքնելով կառավարության ներկայացրած ծրագրի շուրջ ՀՀԿ-ական պատգամավորների քննադատությանը, հիշեցրել է նախորդ կառավարության չիրականացված խոստումների մասին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |