Հունիսի 7-ի երեկոյան թույլ երկրաշարժ է գրանցվել Սպիտակի մոտ

Հունիսի 7-ի երեկոյան թույլ երկրաշարժ է գրանցվել Սպիտակի մոտ

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 20:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք:

Երկրաշարժը տեղի է ունեցել հյուսիսային լայնության 40.970 և արևելյան երկայնության 44.350 աշխարհագրական կոորդինատներով:

Օջախի խորությունը 10 կմ էր: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հունիսի 6-ին 17:07-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք գրանցվել է երկրաշարժ օջախի 10 կմ խորությամբ և 4.3 մագնիտուդով: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 5-6 բալ:Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Սպիտակ և Վանաձոր քաղաքներում 5-6 բալ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ, Երևանում՝ 3 բալ:

Իսկ հունիսի 5-ին Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել էր նաև Հայաստանում, մասնավորապես, Տավուշի մարզում՝ 4-5 բալ, Լոռու մարզում ՝ 3-4 բալ, Շիրակի, Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում՝ 2-3 բալ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---