Արմավիրի և Սյունիքի մարզպետները հայտնի են![]() 8 հունիսի 2018 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Կառավարության հունիսի 8-ի նիստում կնշանակվեն Արմավիրի և Սյունիքի մարզպետները: Համապատասխան որոշման նախագծերն ընդգրկված են գործադիրի նիստի օրակարգում: Աշոտ Ղահրամանյանը կազատվի Արմավիրի մարզպետի պաշտոնից, նրան կփոխարինի Գագիկ Միրիջանյանը՝ ՀՅԴ-ից: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին մարզպետի պաշտոնում կփոխարինի ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը: Ավելի վաղ, կառավարության հունիսի 1-ի նիստի ընթացքում 8 նոր մարզպետ է նշանակվել: «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ Ռոմանոս Պետրոսյանը, Կարեն Սարուխանյանն ու Գարիկ Սարգսյանը նշանակվել են Կոտայքի, Շիրակի ու Արարատի մարզպետներ։ Իջևանի քաղաքապետ Վահե Ղալումյանը Տավուշի մարզպետ է նշանակվել, Վայքի ԲՀԿ-ական քաղաքապետ Արագած Սաղաթելյանը՝ Վայոց Ձորի մարզպետ, ԲՀԿ-ից Հրանտ Մարգարյանը՝ Լոռու մարզպետ։ ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանն ու Իշխան Սաղաթելյանը Արագածոտնի ու Գեղարքունիքի մարզպետներ են նշանակվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |