Անապահով ընտանիքների համար հնարավոր է էլէներգիայի գինը 10 դրամով նվազի![]() 8 հունիսի 2018 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնելու հնարավորություն կա: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվաքծների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիլոլ Փաշինյանի՝ էլէներգիայի և գազի գնի վերանայման հանձնարարականին: Նախարար Գրիգորյանը նշել է, որ ուսումնասիրությունների արդյունքում եկել են եզրահանգման՝ ներկայում էլէներգիայի սակագնի վերանայման ռիսկեր կան: «Այդ ռիսկերը կապված են Ատոմակայանի աշխատանքների երկարաձգման հետ: Պատմության մեջ երբեք չի եղել, որ Ատոմակայանը այս կարգով կանգնի, և կատարվեն երկարաձգման աշխատանքներ: Ռիսկեր կան ժամկետից ուշ գործարկման հետ կապված, այս առումով սա սակագնի վրա կարող է ունենալ մեծ ազդեցություն», - ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ կա հնարավորություն էլէներգայի գինը վերանայել միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար, որոնց թիվը, ըստ նախարարի, 110.000-120.000 է: Նա հավելել է, որ ռիսկեր կան նաև գազի սակագնի վերանայման հետ կապված: «Մենք մինչև ընթացիկ տարվա վերջ ունենք ՌԴ-ի հետ պայմանավորվածություն՝ սահմանին գազը $150-ով ներմուծելու, սակայն պետք է տարվա վերջում վերանայենք այս թիվը: Ունենք նաև ռիսկ արտարժույթի հետ կապված», - ասել է նախարարը: Փաշինյանը հանձնարարել է Գրիգորյանին շարունակել սակագների վերանայման հետ կապված ուսումնասիրությունները և առաջիկայում զեկուցել, թե նշված ոլորտներում կան արդյոք չարաշահումներ և անարդյունավետ կառավարում: Այժմ բնակիչները ցերակային ժամերին 1կՎտ էլեկտրաէներգիայի համար վճարում են 44,98 դրամ, գիշերային ժամերին՝ 34,98 դրամ, իսկ սոցիալապես անապահով ընտանիքները, 40 և 30 դրամ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |