«Data օրական». ՎիվաՍել-ՄՏՍ-ն գերարագ ինտերնետի կանխավճարային փաթեթ է առաջարկում 8 հունիսի 2018 - 13:29 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է օրական 1 ԳԲ գերարագ ինտերնետ առաջարկող «Data օրական» կանխավճարային փաթեթը: Այն թույլ է տալիս ինտերնետը միացնել միայն այն օրերին, երբ անհրաժեշտ է՝ այսպիսով վերահսկելով ինտերնետի օրական ծախսերը: Ծառայությունն ակտիվացնելու համար բավական է պարզապես միացնել մոդեմի կամ պլանշետի ինտերնետը: 1 ԳԲ գերարագ ինտերնետի oրական ակտիվացման գինը 200 դրամ է: Ծառայության ակտիվացման գումարը գանձվում է փաթեթն ակտիվացնելու պահին: «Ամռան ամիսները զբոսաշրջության ակտիվ ժամանակահատված են Հայաստանի համար, և «Data օրական» ծառայությունը ստեղծվել է՝ հաշվի ռնելով թե՛ Հայաստան այցելող զբոսաշրջիկների, և թե՛ շրջագայող մեր հայրենակիցների հաղորդակցության կարիքները: Այսինքն ճամփորդելիս՝ կարող եք ձեզ հետ վերցնել մոդեմը կամ պլանշետը և «Data օրական» կանխավճարային փաթեթի շնորհիվ օգտվել բարձր արագությամբ ինտերնետից, ե՞րբ և որտե՞ղ ցանկանում եք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Կարելի է նաև ստանալ 6 ամսվա ընթացքում սպառելու հնարավորությամբ 10 000 ՄԲ ինտերնետ փաթեթ՝ առաջարկվող մոդեմներից որևէ մեկը գնելու դեպքում: 10 000 ՄԲ փաթեթը ներառող մոդեմի գինն ընդամենը 12 000 դրամ է: Այս տարբերակը նախընտրելու դեպքում նախ սպառվում է 10 000 ՄԲ փաթեթը, իսկ այնուհետև կարելի է ակտիվացնել օրական 1 ԳԲ փաթեթը: Քարտի տրամադրման պայմանները. քարտ՝ 1000 դրամ, Քարտի վավերականության ժամկետ՝ 195: Քարտը ներառում է 1000 դրամի սկզբնական հաշվեկշիռ: Մոդեմների առաջարկվող մոդելներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով ընկերության կայք: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |