Էրդողան. Թուրքիան կարող է պատերազմ սկսել Իրաքում![]() 8 հունիսի 2018 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Եթե Բաղդադը չլուծի ահաբեկչության հարցը, Թուրքիան կարող է ռազմական գործողություն սկսել իրաքյան 3 քաղաքում: Այդ մասին CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ըստ նրա, Անկարան կարող է հարվածներ հասցնել Սինջարին, Քանդիլին և Մահմուրին, որոնք համարվում են ահաբեկիչների հենակետերը, գրում է Lenta.ru-ն: Մարտի կեսին Էրդողանը հայտարարեց, որ մտադիր է ոչնչացնել քրդական կազմավարումներն Իրաքի հյուսիսում, որոնց Անկարան ահաբեկչական է համարում: «Մենք հետևում ենք ահաբեկչական օջախների առաջացմանը երկրի հյուսիսում: Շուտով մենք կոշտ հարված կհասցնենք նրանց»,-ասել էր նա: 2016-ի աշնանը Բաղդադի և Անկարայի միջև քաղաքական հակասությունները սրվեցին: Այն ժամանակ Իրաքի վարչապետը հայտարարեց, որ Թուրքիան կարող է տարածաշրջանային պատերազմ հրահրել՝ շարունակելով իր զորքերը տեղակայել այլոց տարածքներում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |