Ավստրիայում 7 մզկիթ կփակվի, իսկ մի շարք թուրք իմամներ կարտաքսվեն![]() 8 հունիսի 2018 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի իշխանությունները 7 մզկիթ կփակեն երկրում և մի շարք իմամների կարտաքսեն: Այդ մասին Վիեննայում հայտարարել է դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցը: «Մեր երկրում տեղ չկա զուգահեռ հասարակության, քաղաքական իսլամի և ծայրահեղական միտումների համար», -ասել է նա, գրում է Deutsche Welle-ն: Ըստ նրա, որոշումը կայացվել է հանրության և պետության հանդեպ դրական վերաբերմունքի բացակայության պատճառով: Որոշման համար հիմք են ծառայել 2015-ին ընդունված իսլամի մասին օրենքի դրույթները, որը մահմեդականներից դրական վերաբերմունք է պահաջում Ավստրիայի հանրային նորմերի և սկզբունքների հանդեպ: Ընդհանուր առմամբ ուշադրության կենտրոնում է հայտնվել 60 իմամ: 40 իմամ, որոնց դեպքում արդեն ստուգումներ են իրականացվում, Քյոլնում գործող ATIB-ի՝ Եվրոպայում Թուրքական իսլամական մշակութային միավորումների ասոցիացիայի, անդամներ են, որը կապված է թուրքական կրոնի գծով պետական Diyanet գերատեսչության հետ: ATIB-ին շրջանցել է իմամների օտարերկրյա ֆինանսավորումն արգելող օրենքը: Ստուգումների մասին որոշումն ընդունվել է Գալիպոլիի ճակատամարտի բեմականացումից հետո Վիեննայի մզկիթներից մեկում, որտեղ զինվորական հագուստով երեխաները պատիվ էին տալիս, թուրքական դրոշներ ծածանում: «Ազգայնական բեմականացումը» խիստ քննադատության արժանացավ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |