Քաղավիացիա. Իրանը շարունակում է դեպի ՀՀ չվերթներ իրականացնելը![]() 8 հունիսի 2018 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստան ուղիղ չվերթները շարունակվում են իրականացվել: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը: Սոցիալական ցանցերում տեղեկություն էր շրջանառվում, որ իրանական ավիաընկերությունները դադարեցնում են դեպի Հայաստան ուղիղ չվերթները: Հովհաննիսյանը նշել է, որ չեղարկվել է ընդամենը հինգ չվերթ, ինչը պայմանավորված է կոմերցիոն ինչ-ինչ պատճառներով: Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացրել է աշխարհի բոլոր օդանավակայաններին, որ պատժամիջոցների տակ գտնվող Իրանի ավիաընկերությունների հետ գործակցումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ նրանց համար: ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ, ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի պատասխանատու Սիգալ Մանդելքերը հայտարարել է, որ պատժամիջոցների տակ գտնվող Իրանին չաջակցելու ձևերից մեկը գործակցության դադարեցումն է իրանական ավիաընկերությունների հետ, քանի որ դրանք Սիրիա են փոխադրում իրանցի զինյալներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |