Մխիթարյանի համար հայկական եռագույնի երանգներով մարզակոշիկներ են ստեղծել![]() 9 հունիսի 2018 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Անհատական պատվերով կոշիկների արտադրությամբ զբաղվող Swithadot ընկերությունը, որտեղ կոշիկները ձեռքով են կարվում, ներկայացրել է Adidas Predator 18 մարզակոշիկները, որոնք ստեղծվել են հատուկ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար: ArmArs մոդելը ստեղծվել է հայկական ոճով՝ «Արսենալի» ոճի հետ համադրմամբ՝ մեկը հայկական եռագույնի երանգներով է կարված, մյուսը՝ լոնդոնյան ակումբի գույներով: Մարզակոշիկները զարդարում են նաև Հայաստանի զինանշանն ու «Արսենալի» տարբերանշանը: «Մենք ոգեշնչվել ենք Հենրիխ Մխիթարյանի եզակի բնավորությամբ՝ նա համեստ է ու պոզիտիվ: Ահա թե ինչու ենք վերադարձել «հին նմուշի» նյութերին, ինչը դրանք նմանեցնում է մի գանձի, որը մնացել էր պահարանում և հայտնաբերվել է կեսդարյա մոռացությունից հետո»,-ասել է արտադրողը: Մխիթարյանն այդ մարզակոշիկները ստացել է Մոլդովայի հետ Հայաստանի հավաքականի խաղից առաջ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |