Վիրավոր զինվորի վիճակը ծանր է![]() 8 հունիսի 2018 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Արցախում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի վիրավորում ստանալու հանգամանքները պարզելու նպատակով երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում, հայտնում է Քննչական կոմիտեն: Հունիսի 7-ին կրծքավանդակի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում ստացած զինվորի վիճակը գնահատվում է ծանր: Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ: Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Կատարվում է նախաքննություն: Հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |