Եպիսկոպոսաց ժողով. Կաթողիկոսի հանդեպ վերջնագրային ոճն անընդունելի է 8 հունիսի 2018 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել եպիսկոպոսաց ժողով, որին մասնակցել են Հայաստանում պաշտոնավարող եպիսկոպոսները, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական անդամները: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Ժողովի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի կազմակերպիչների կողմից «փաստազուրկ մեղադրանքներ և վերագրումներ» են հնչել կաթողիկոսի հասցեին: «Անընդունելի է մտահոգությունների ներկայացման որդեգրված վերջնագրային ոճը, որ ներկայացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ առաջադրված պահանջի տեսքով: Եպիսկոպոսաց դասը, իբրև հիմնական երաշխավորը Հայ Եկեղեցու կանոնական կարգի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանգամանքի անձեռնմխելիության, հաստատում է, որ կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին և բռնի միջամտության միջոցով պարտադրված, հակականոնական է, ուստի և անվավեր:Առաջիկա կիրակի բարեկենդանն է Ս. Գրիգոր Լուսավորչի պահքի, որին հաջորդելու է Լուսավորչի նշխարների գյուտի տոնը: Սա հրաշալի առիթ է, որպեսզի պահեցողության այս օրերին ամենքս զորացնենք աղոթական մեր կյանքը՝ հոգևոր խորհրդածությունների միջոցով համերաշխության ոգին ամրացնելու և սրբազան մեր առաքելությունն առավել արգասավոր դարձնելու համար», - նշվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ՝ հունիսի 6-ին, Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացել է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման բողոքի ակցիան, որի նպատակը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականն է հայրապետական գահից, ինչպես նաև կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացումը Հայաստանում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |